Դիմա Բիլանը ներկայացրել է «Держи» երգի աշխույժ հոլովակը

15:51   1 սեպտեմբերի, 2017

Դե ինչ, աշնան առաջին օրը, երբ դպրոցում սկսել են դասերը, իսկ երեկոյան մեկնարկել է ռուսական «Голос»-ը, Դիմա Բիլանը «Держи» երգի աշխույժ հոլովակն է ներկայացրել: Երգիչն այն հրապարակել է Youtube-ի իր ալիքում:

«Նոր կամ լավ մոռացված վառ տեսանյութ՝ վաղ շրջանի Բիլանին հատուկ ավանդույթներով եւ սյուրռեալիստական հնչերանգներով!!! Անձամբ դիտում եմ հոլովակում այս ամբողջ շարժին ու տրվում այդ զվարճալի տրամադրությանը: Դիտեք եւ վայելեք որակը =)»,- Instagram-ում գրել է Բիլանը:

Հոլովակում Դիմային ընկերակցել է «Միսս Ռուսաստան 2017» եւ «Միսս աշխարհ 2008» տիտղոսներին արժանացած Քսենիա Սուխինովան:



© NEWS.am STYLE