Ալեքսիս Օհանյանն ու Սերենա Ուիլյամսը դուստր են ունեցել

09:13   2 սեպտեմբերի, 2017

35-ամյա թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը մայր է դարձել, գրում է Just Jared-ը: Reddit կայքի հիմնադիր Ալեքսիս Օհանյանն ու հայտնի թենիսիստուհին դուստր են ունեցել:

Ծնունդն ընդունել են Փալմ Բիչում գտնվող St. Mary's Medical Center կլինիկայում, ուր Ուիլյամսը ժամանել էր դեռ օգոստոսի 30-ին:

Հետազոտելով Ուիլյամսին՝ բժիշկները որոշել են խթանել ծննաբերությունը, եւ փոքրիկը մի քանի ժամ անց լույս աշխարհ է եկել:

Հիվանդանոցում օլիմպիական քառակի չեմպիոնուհու համար մի ամբողջ հարկ է առաձնացվել:

«Թենիսի աստղ Սերենա Ուիլյամսի դստեր քաշն է՝ 6 ֆունտ 13 ունցիա: Մայրն ու փոքրիկը իրենց լավ են զգում»,-Twitter -ում գրել է պրոդյուսեր Քրիս Շեֆերդը:



© NEWS.am STYLE