Spice Girls-ի նախկին երգչուհուն եւ Գարի Մադաթյանին նորից «բռնացրել» են միասին

10:11   2 սեպտեմբերի, 2017

Եթե Քանյե Ուեսթն ու Դուեյն Ջոնսոնն ապացուցում են, որ հայուհիների հմայքին դիմանալն անհնար է, ապա Սերենա Ուիլյամսը, իսկ հիմա՝ նաեւ Spice Girls-ի նախկին անդամ Մել Բին, ապացուցում են, որ կանանց դժվար է դիմանալ հայ տղամարդկանց առջեւ:

Եվ այսպես... օրերս հայտնի դարձավ, որ Մել Բին սիրավեպ ունի հայ ոճաբան Գարի Մադաթյանի հետ: Զույգին նկատել էին Լոս Անջելեսի Tao ակումբում համբուրվելիս:

Գարի Մադաթյանին է պատկանում Բեւեռլի Հիլզի Boom Boom & Beyond սրահը: Գարին ավելի ուշ Երեւան է ժամանել՝ ԵՊՀ-ում սովորելու, նաեւ ոճաբան է աշխատել հայկական հեռուստատեսությունում:

Լոս Անջելեսի պապարացիները երեկ կրկին նկատել են երգչուհուն, այս անգամ 6-ամյա դստեր՝ Մեդիսոնի եւ Գարի Մադաթյանի հետ:

42-ամյա Մել Բին եւ Գարին՝ վերջինի ավտոմեքենայում:

Մադաթյանը երգչուհուն օգնել է պայուսակները տանել: Ուր է գնացել եռյակը՝ հայտնի չէ:

 

Աղբյուրը՝ Daily Mail

Լուսանկարները՝ Instarimages.com-ի



© NEWS.am STYLE