Հարբած երկրպագուն Լաս Վեգասում Բրիթնի Սփիրսի համերգի ժամանակ բեմ է բարձրացել

12:05   2 սեպտեմբերի, 2017

Երկրպագուների հարցում Բրիթնի Սփիրսի բախտը բերում է: Վերջերս համերգներից մեկի ժամանակ երկրպագուներից մեկը փորձել էր բեմ բարձրանալ, իսկ երեկ Բրիթնին հերթական համերգի ժամանակ ինքն է մի երիտասարդի բեմ հրավիրել: Պարզվել է՝ նա հարբած է:

Սփիրսը մինչեւ տարեվերջ ելույթ է ունենալու Լաս Վեգասում: Ըստ Just Jared-ի՝ երեկ երեկոյան տեղի ունեցած շոուի ժամանակ, երբ Բրիթնին Freakshow երգն է կատարել, երկրպագուներից մեկին բեմ է հրավիրել:

Հարցնելով երկրպագուի անունը՝ Բրիթնին նրան շապիկ է նվիրել եւ ինքնագիր թողել դրա վրա: Երգչուհին, սակայն, նկատել է, որ երիտասարդի վրայից ալկոհոլի հոտ է փչում:

«Աստված իմ: Դու, կարծես, չափն անցել ես ալկոհոլի հարցում»,- նկատել է երգչուհին եւ տղամարդուն հետ ուղարկելով՝ շարունակել է շոուն:



© NEWS.am STYLE