Վեց զգեստ, որոնք փոխեցին նորաձեւության աշխարհը

14:35   2 սեպտեմբերի, 2017

Նորույթներն ու փորձարկումները նորաձեւության աշխարհում մինչ օրս շարունակվում են, չնայած նրան, որ այսօր այլեւս հեծանիվ չես հորինի։ Սակայն 100-ամյակներ առաջ հնարամիտ դիզայներները ստեղծեցին կանանց զգեսպատահարանի իրեր, որոնք առ այսօր արդիական են։

Ներկայացնում ենք 6 զգեստ, որոնք հիմնովին փոխեցին նորաձեւության մասին պատկերացումներն աշխարհում։

1. Փոքրիկ սեւ զգեստ

XX դարում լեգենդար Կոկո Շանելը միանգամայն նորովի է ներկայացնում սեւ գույնը՝ ստեղծելով փոքրիկ զգեստ, որն այսուհետ ոչ թե սուգ պետք է խորհրադանշեր, այլ էլեգանտություն։

2. «New look»

Այս ոճի զգեստի հեղինակը Քրիստիան Դիորն է։ Զգեստն իսկապես նորություն էր՝ ընդգծված իրան, փքված շրջազգեստ...

3. «Տիեզերական» զգեստներ

Ինժեներական կրթությունը դիզայներ Անդրե Կուրեժի երեւակայությանն օգնում է ստեղծել միանգամայն նոր ոճի զգեստներ՝ ընդգրկելով դրանք իր «Տիեզերական դարաշրջան» հավաքածուում։

4. «Մոնդրիան»

Այս պատկերով զգեստներից կարելի է հանդիպել աշխարհի ցանկացած կետում՝ խանութներում, ամսագրերում... Հեղինակը լեգենդար Իվ Սեն Լորանն է, որն իր հերթական հավաքածուի համար օգտագործել է Մոնդրիանի աբստրակտ կտավներից մեկը։

5. Մինի զգեստ

Նման սուպերկարճության զգեստը ստեղծվել է երջանիկ պատահականությամբ՝ դիզայներ Մերի Կուանտի կողմից։ Նրա ընկերուհին հատակը լվանալիս հարմարավետության համար կտրում է զգեստի փեշը. դիզայներն արագ որսում է նոր ոճն ու կյանքի կոչում այն։ 

6. Դիսկո ոճի զգեստներ

Այս ոճի զգեստի հեղինակը Պակո Ռաբանն է։ Նա միշտ է աչքի ընկել իր փորձարկումներով՝ օգտագործելով տաղանդը, երեւակայությունն ու ճարտարապետական գիտելիքները։



© NEWS.am STYLE