Valentino-ից 10.000 դոլարանոց զգեստով Ջուլիանա Մուրը՝ Վենետիկի կինոփառատոնին

15:06   2 սեպտեմբերի, 2017

Վենետիկի 74-րդ կինոփառատոնը շարունակվում է: Քաղաքում միաժամանակ մի քանի միջոցառում է անցկացվում, բայց մենք որոշեցինք դիտարկել անցյալ տարի վախճանված իտալական Vogue-ի խմբագիր Ֆրանկա Սոցանիի անվան մրցանակի հանձնման արարողության ժամանակ կարմիր գորգին հայտնված աստղերի կերպարները: Սոցանիի ջանքերով հաջողվել է տաղանդավոր իտալացի լուսանկարիչների, դիզայներների, ոճաբանների մի ամբողջ սերունդ դաստիարակել, իսկ իտալական նորաձեւության բարձր որակը կարելի է նաեւ նրա վաստակը համարել:

Եվ այսպես՝ սկսենք ամենաքննարկվող կերպարից. 56-ամյա դերասանուհի Ջուլիանա Մուրը ներկայացել է Valentino-ից 10.000 դոլար արժողությամբ զգեստով:

Դերասանուհին ուշադրություն է գրավել նորաձեւության տան աշնանային հավաքածուից զգեստով:

Ջուլիանան Քոլին Ֆյորտից մրցանակ է ստացել «արվեստում աշխատանքն ու քաղաքացիական եւ հասարակական գործունեությունը հրաշալի համատեղելու» համար:

Կարոլինա Կուրկովա

Կարոլինա Կուրկովա եւ Իզաբելի Ֆոնտանա

Իզաբելի Ֆոնտանա

Դոնաթելլա Վերսաչե

Քոլին Ֆյորտը՝ կնոջ հետ

Պաոլո Ռեջինի եւ Մարիա Գրացիա Կյուրի

 

Աղբյուրը՝ Daily Mail

Լուսանկարները՝ AP-ի, AFP-ի, Splash-ի, Getty-ի, WiReImage-ի, REX-ի, Shutterstock-ի



© NEWS.am STYLE