Սալմա Հայեքը նշում է ծննդյան 51-ամյակը. դերասանուհու TOP 10 ամենասեքսուալ զգեստները (ֆոտո/վիդեո)

17:32   2 սեպտեմբերի, 2017

Մեքսիկական արմատներով հմայիչ դերասանուհի Սալմա Հայեքն այսօր՝ սեպտեմբեր 2-ին, նշում է ծննդյան տարեդարձը: Սեքսուալ դերասանուհին դարձավ 51 տարեկան:

Իր կարիերայի ընթացքում Սալման նկարահանվել է ավելի քան 30 ֆիլմերում՝ դառնալով առաջին մեքսիկացի դերասանուհին, որը երբեւէ նոմինացված է եղել «Օսկարի» «Լավագույն դերասանուհի» անվանակարգում:

Հայեքի մասնակցությամբ հայտնի ֆիլմերն են՝ «Ֆրիդա», «Ավազակուհիները», «Հուսահատը», «Վայրի, վայրի Արեւմուտք» եւ այլն:

Դերասանուհին ոչ միայն զարմացնում է իր համոզիչ խաղով, այլեւ գրավում սեքսուալ բարեմասնություններով, որոնք հաճախ շեշտում է տարբեր զգեստների օգնությամբ:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Սալմա Հայեքի TOP 10 ամենասեքսուալ զգեստները:



© NEWS.am STYLE