Տղամարդկանց չգիտակցված արարքներ, որոնք կնոջ մոտ սեռական ցանկություն են առաջացնում

22:06   19 հոկտեմբերի, 2017

Տղամարդը հմտորեն տիրապետում է շարժումների լեզվին

Եթե տղամարդը ոչ թե պարզապես զրուցում է քեզ հետ, այլ երբ պետք է, իր վերնաշապիկի օձիքն է ուղղում կամ սեքսուալ ձևով սանրվածքն ուղղում, ապա նման ազդանշաններով նա կնոջը սիրախաղի տրամադրություն է փոխանցում։

Տղամարդը խելագարվում է քեզ համար

Նույնիսկ եթե տղամարդը չափազանց համակրելի չէ, տեսնելով, թե նա ինչ ուժեղ է քեզ տենչում՝ դու էլ ես դրանից գրգռվում։

Տղամարդը շատ լավ է համբուրվում

Իսկական կրքոտ համբույրը միշտ էլ կնոջն ավելի անկաշկանդ է դարձնում ու տրամադրում քնքշանքները շարունակելուն։ Սակայն տղամարդը պետք է կարողանա այդ համբույրով արտահայտել այն ամբողջ կիրքը, որին ունակ է։

Տղամարդը հուսալի ու հոգատար է

Եվ իսկապես, երբ կինը տղամարդու կողքին իրեն հանգիստ ու նրա հոգատարության կենտրոնում է զգում՝ շատ հաճախ հենց միայն այդ զգացողությունից կնոջ մոտ այդ տղամարդու հետ սեքսով զբաղվելու ցանկություն է առաջանում։

Տղամարդը կարողանում է խոսել սեքսի մասին

Ոչ մի գռեհկություն ու ավելորդություն, պարզապես սեքսի թեմայով ադեկվատ խոսակցություն։ Դա շատ է գրգռում կնոջը։

Աղբյուրը՝ Ivona



© NEWS.am STYLE