Երեւանյան ազդ. Ո՞ւր գնալ Երեւանում

11:04   4 սեպտեմբերի, 2017

Եվ այսպես՝ ուսումնական տարին մեկնարկել է, երեխաները դպրոց են գնում, իսկ մենք շարունակում ենք ներկայացնել Երեւանում սպասվող հետաքրքիր իրադարձությունները:

Խորհուրդ ենք տալիս երկուշաբթի եւ երեքշաբթի լավ զբոսնել երեկոյան Երեւանով, քանի դրանից հետո մայրաքաղաքում բազմաթիվ հետաքրքիր միջոցառումներ են սպասվում:

Սեպտեմբերի 6-ին երեկոյան 6-ին «Մոսկվա» կինոթատրոնում կայանալու է Արման Մազմանյանի «Մարտարվեստներ. Մարտիկի ճանապարհը» ֆիլմի պրեմիերան:

Սեպտեմբերի 7-ին Kami ակումբում 21:30-ին հայկական ռեփի երեկո է՝ Ֆելիքս Խաչատրյանի եւ KAMI BAND-ի մասնակցությամբ: Տոմսերի արժեքը՝ 2.000, 3.000 եւ 5.000 դրամ:

Սեպտեմբերի 8-ին ժամը 21:00-ին «Բյուրո»-ում զուտ հայկական մթնոլորտում ելույթ կունենա Ռուբեն Հախվերդյանը: Տոմսերի արժեքը՝ 5.000 դրամ:

Նույն օրը 20:30-ին Գոռ Սուջյանը ելույթ կունենա «Սինատրա» ռեստորանում (տոմսը 4000 դրամ արժե):

Իսկ Հայկոն մենահամերգ կունենա Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Համերգի սկիզբը՝ 19:00-ին, տոմսերի արժեքը՝ 3.000-ից 30.000 դրամ:

Սեպտեմբերի 9-ին բոլորին հրավիրում ենք Գաֆեսճյան արվեստի կենտրոն՝ «Նաղաշ» համույթի համերգին: Կոլեկտիվը հրաշալի համադրում է հայկական ֆոլկը, նեո-դասական երաժշտությունը, ժամանակակից պոստ-մինիմալիզմը եւ ռոք ըն ռոլի ու ջազի էներգետիկան: Սկիզբը՝ 20:00-ին:



© NEWS.am STYLE