Քիթ Հարինգթոնն ու Էմիլիա Քլարքը Dolce & Gabbana-ի նոր դեմքն են դարձել

11:33   3 սեպտեմբերի, 2017

Dolce & Gabbana նորաձեւության տունը Youtube-ի Dolce & Gabbana ալիքում The One կուռքային օծանելիքի նոր գովազդային արշավն է հրապարակել, որի գլխավոր հերոսները Game of Thrones («Գահերի խաղը») սերիալի հերոսներ Էմիլիա Քլարքն ու Քիթ Հարինգթոնը:

Նկարահանումներն անցկացվել են Նեապոլում, հոլովակի ռեժիսորը Մատեո Գարոնեն է: 30-ամյա Էմիլիան քայլում է աղմկոտ քաղաքում, անցորդը նրան ծաղկեփունջ է նվիրում: Հետո նա պաստա է ուտում եւ պարում է տղամարդկանց հետ:

«Էմիլիա Քլարքը Dolce & Gabbana-ի կնոջ կատարյալ մարմնացում է: Նրա անհատականությունն ու բնական գեղեցկությունը նոր գովազդային արշավի կատարյալ լրացում կդառնան»,- Էմիլիայի հետ աշխատանքի արդյունքն այսպես է մեկնաբանել Ստեֆանո Գաբանան:

Իսկ 30-ամյա Քիթը... եւ նրան շատ է սազում... Հարինգթոնը գովազդում մարդկանց բազմության մեջ տարբեր կանանց հետ է պարում: Եվ այս ամենը՝ Americano-ի հնչյունների ներքո:



© NEWS.am STYLE