10:09 4 սեպտեմբերի, 2017Վենետիկի 74-րդ կինոփառատոնը շարունակվում է: Հանգստյան օրերին փառատոնի շրջանակում տեղի ունեցած ամենանշանակալի իրադարձությունը Ջորջ Քլունիի Suburbicon ֆիլմի պրեմիերան էր, որի գլխավոր դերերում հանդես են եկել Մեթ Դեյմոնն ու Ջուլիանա Մուրը:

Կարմիր գորգի հիմնական գործող անձինք Ջորջ եւ Ամալ Քլունիներն էին (ի դեպ՝ հունիսին երկվորյակների լույս աշխարհ գալուց հետո նրանք առաջին անգամ են պաշտոնապես միասին ներկայանում հանրությանը):



53-ամյա դերասանն օգնում է 39-ամյա կնոջը

Տիկին Քլունին լուսանկարիչների առջեւ կեցվածք է ընդունել Versace-ից զգեստով

Շքեղ զույգը
![]()
Մեթ Դեյմոնը՝ կնոջ հետ

Ջուլիանա Մուրը՝ Valentino-ից զգեստով (մեկ օր առաջ դերասանուհին ներկայացել էր նույն ապրանքանիշից 10 հազար դոլար արժողությամբ զգեստով)

Քլունին, Մուրը, Դեյմոնը եւ կոմպոզիտոր Ալեքսանդր Դեսպլան
Աղբյուրը՝ Daily Mail
Լուսանկարները՝ Reuters-ի, SplashNews-ի, Invision-ի, AP-ի, GCimages-ի, Getty-ի, REX-ի, Shutterstock-ի