11:34 4 սեպտեմբերի, 2017Քիմ Քարդաշյանի ավագ քրոջը՝ Քորթնիին, կրկին նկատել են 24-ամյա մոդել Յունես Բենջիմի հետ: Ռեալիթի շոուի աստղը երիտասարդի հետ ծանոթացել է այս տարվա մայիսին, Կաննի կինոփառատոնի ժամանակ: Այդ ընթացքում 38-ամյա Քորթնիին բազմիցս «բռնացրել» են Յունեսի գրկում:
«Շրջապատում բոլորը գիտեն, որ Քորթնին պարզապես զվարճանում է: Սա լուրջ սիրավեպ չէ: Դրանից ոչ մի լուրջ բան դուրս չի գա»,- ավելի վաղ հայտարարել էր People-ի ներքին աղբյուրը:

Սակայն, դատելով նոր լուսանկարներից, Քորթնիի եւ Յունեսի մոտ կարող է ամեն ինչ լուրջ լինել:

Երջանիկ զույգին նկատել են Մալիբուում:

Քորթնին համբուրվել է Յունեսի հետ:

Զույգը զվարճացել է ատրակցիոնների վրա:




Քորթնին՝ խաղալիքով, Յունեսը՝ Reebok-ից մարզաշապիկով եւ Nike-ից կոշիկով:
Աղբյուրը՝ Daily Mail
Լուսանկարները՝ Backgrid-ի