Անջելինա Ջոլին երեխաների հետ մասնակցել է Թելուրիդի կինոփառատոնին

12:14   4 սեպտեմբերի, 2017

Անջելինա Ջոլին երեխաների հետ Կոլորադո նահանգում մասնակցել է Թելուրիդի կինոփառատոնին:

Դերասանուհին ներկա է եղել իր First They Killed My Father («Նրանք նախ սպանեցին հորս») ֆիլմի պրեմիերային:

Ջոլին հանրությանը ներկայացել է ռուսաստանցի դիզայներ Ulyana Sergeenko-ից զգեստով:

42-ամյա դերասանուհին տեսախցիկների առջեւ կեցվածք է ընդունել 16-ամյա Մեդոքսի, 13-ամյա Փաքսի, 12-ամյա Զախարայի, 11-ամյա Շայլոյի եւ 9-ամյա երկվորյակներ Վիվիենի ու Նոքսի հետ: Ցուցադրությունից հետո քննադատները ֆիլմի ռեժիսոր, սցենարիստ եւ պրոդյուսեր Ջոլիին հոտնկայս ծափեր են շնորհել:

Պրեմիերային ներկա է եղել Նատալի Փորթմանը:

Նատալիին է միացել Էմմա Սթոունը:

Ինչպես նաեւ Գարի Օլդմանը:

 

Աղբյուրը՝ Daily Mail

Լուսանկարները՝ Getty-ի



© NEWS.am STYLE