Սինդի Քրոուֆորդի դուստրը Հոլիվուդում տոնել է 16-ամյակը

12:41   4 սեպտեմբերի, 2017

Քենդալ Ջեները մի անգամ ասել է. «Մենք՝ մոդելներս, մի օր երկրորդ պլան կմղվենք, երբ Քայա Գերբերը սկսի մասնագիտական կարիերան եւ պոդիում բարձրանա»: Քենդալի հետ անհնար է չհամաձայնել:


Սինդի Քրոուֆորդի եւ Ռենդի Գերբերի դուստրը երեկ ընտանեկան նեղ շրջանակում նշել է 16-ամյակը:


Պապարացիները 51-ամյա մոդելին ամուսնու հետ նկատել են Արեւմտյան Հոլիվուդում:
Սինդին ներկայացել է Chloé-ից 2500 դոլար արժողությամբ զգեստով:


Կարճ ժամանակ անց հայտնվել է Քայան՝ եղբոր՝ Փրեսլիի հետ, որը նույնպես նորաձեւության աշխարհում որպես մոդել առաջին քայլերն է անում:


Ի դեպ, այս հագուստով Քայան նման է Սինդիին՝ 1992 թվականին:


Instagram-ում Սինդին փոքրիկ Քայայի հետ լուսանկար է հրապարակել եւ հուզիչ գրառում արել:


«Ծնունդդ շնորհավոր, Քայա: Սիրում եմ Պատրիկ Դեմարշելյեի այս լուսանկարը: Սա առաջին, բայց վերջին անգամ չէր, որ դու հայտնվեցիր Vogue-ում: Հուսով եմ՝ քո բոլոր երազանքները կիրականանա: Սիրում եմ քեզ հավերժ»:




Աղբյուրը՝  Daily Mail
Լուսանկարները՝ Backgrid-ի, WireImage-ի



© NEWS.am STYLE