Մարկ Ցուկերբերգը հուզիչ լուսանկար է հրապարակել նորածին դստեր՝ Ավգուստայի հետ

14:08   4 սեպտեմբերի, 2017

Օրերս 33-ամյա Մարկ Ցուկերբերգն ու 32-ամյա Պրիսցիլա Չանը երկրորդ երեխան ունեցան. ծնվեց ամուսինների երկրորդ դուստրը:

Մարկ Ցուկերբերգն իր Facebook-ում Ավգուստայի հետ լուսանկար է հրապարակել: Լուսանկարում Մարկը պատկերված է նորածին դստերը գրկած, որը ձեռքերով դեպի հայրն է ձգվում:


«Երեխայի գրկախառնությունը լավագույն բանն է աշխարհում»,- նկարը մակագրել է Ցուկերբերգը:

Ավգուստան լույս աշխարհ է եկել օգոստոսի 28-ին: 2012 թվականի մայիսին ամուսնացած Մարկն ու Պրիսցիլան եւս մեկ դուստր ունեն՝ Մաքսիման, որը ծնվել է 2015 թվականի դեկտեմբերի 2-ին:



© NEWS.am STYLE