Ինչու՞ է քո տղամարդը քեզ վատ վերաբերվում

14:32   22 հոկտեմբերի, 2017

Մարդիկ կարող են մեզ վերաբերվել այնպես, ինչպես մենք նրանց թույլ ենք տալիս։ Այնպես որ, եթե դու համակերպվում ես ինչ-որ մեկի վատ վերաբերմունքի հետ, դու նրան լուռ ասում ես. «Շնորհակալություն։ Ես այդպես էլ ուզում եմ, որ դու ինձ վերաբերվես, ինձ դուր է գալիս։ Էլի, խնդրում եմ»։

Խնդրի ակունքները տանում են դեպի ցածր ինքնագնահատական։ Մարդիկ, որոնց հետ վարվում են ոչ այնպես, ինչպես նրանք են ուզում՝

ա. սովորաբար ստանում են սերը, որն ուզում են, բայց համակերպվում են վատ վերաբերմունքի հետ մնացած ժամանակ, միայն թե նորից մի փոքր սեր ստանան։
բ. նրանց ինքնագնահատականն այնքան ցածր է, որ նրանք մտածում են, որ դա այն ամենն է, ինչի իրենց արժանի են։

Եթե դու համակերպվում ես վատ վերաբերմունքի հետ, դու նրան ցույց ես տալիս, որ չես հարգում քեզ։ Դու նրան ցույց ես տալիս, որ արժանի ես միայն նման վերաբերմունքի, եւ ամեն անգամ, երբ դու վերադառնում ես եւ ներում ես նրան, դու խրախուսում ես այդ վատ պահվածքը։

Այդ անիծյալ շրջանից դուրս գալը շատ բարդ է, եւ հաճախ դրա միակ միջոցն ուղղակի հեռանալն է։ Գտնել նրան, ով քեզ կվերաբերվի գանձի պես։ Եվ այդ մեկը ոչ թե նոր մարդ է, այլ ԴՈւ ինքդ։ Ինքնագնահատականը քո խնդիրն է։ Սկսի՛ր քեզնից։ Հարգի՛ր ինքդ քեզ, եւ այդ ժամանակ ոչ ոք չի համարձակվի քեզ հետ այլ կերպ վարվել։

Աղբյուրը՝ soulpost.ru



© NEWS.am STYLE