Սելենա Գոմեսն ու The Weeknd-ը՝ Նյու Յորքում զբոսնելիս

18:06   4 սեպտեմբերի, 2017

Օրերս Սելենա Գոմեսը տհաճ իրավիճակում էր հայտնվել. հաքերները կոտրել էին Instagram-ի նրա էջն ու այնտեղ մերկ Ջասթին Բիբերի լուսանկարները հրապարակել:

Իհարկե, երգչուհու էջն արագորեն կարգի էր բերվել: Ի դեպ, Սելենան Instagram-ի ամենահայտնի անձն է. The Weeknd-ի սիրելին 125 մլն բաժանորդ ունի:


Իսկ երեկ Սելենա Գոմեսին եւ The Weeknd-ին նկատել են Նյու Յորքում զբոսնելիս: Աստղերը Nobu ռեստորան են գնացել:


The Weeknd-ն ու երգչուհին, ներքին աղբյուրների խոսքով, դեռեւս վայելում են իրենց սիրավեպը:
«Նախկինում ես չափազանց երիտասարդ էի, հեշտությամբ կարելի էր ազդել ինձ վրա: Հիմա քչերը կարող են ազդել: Ես ունեմ ծնողներ, ընտանիք եւ ընկերներ, ինչն ինձ համար շատ կարեւոր է: Ես ուժեղ եմ, եւ իմ ընկերը հենց այն մարդն է, որն իմ կյանք շատ նոր բաներ է բերում: Ես նրա հետ անվտանգ եմ զգում»,- ավելի վաղ նշել էր երգչուհին:



Նյութը եւ լուսանկարները՝  Just Jared



© NEWS.am STYLE