Հինգ բան, որոնք խելացի կինը երբեք չի անում հանուն տղամարդու

20:10   23 հոկտեմբերի, 2017

Չեմ սպասում տղամարդու զանգերին կամ հաղորդագրություններին

Ես կամ ինքս եմ գրում կամ հեռացնում եմ տղամարդկանց կոնտակտները, որոնք ժամանակ չեն գտնում «կներես, այսօր զբաղված եմ, հենց ազատվեմ՝ կգրեմ» կարճ պատասխանի համար։

Չեմ գնում ժամադրությունների, եթե դրանց տեղն ու ժամանակն ինձ հարմար չէ

Որպեսզի հանդիպումը հաճույք պատճառի՝ այն պետք է երկուսին էլ հարմար լինի։ Եթե տղամարդը չի հետաքրքրվում, թե երբ ու որտեղ է կնոջը հարմար հանդիպել՝ ուրեմն նրան տվյալ կինն ընդհանրապես չի հետաքրքրում։ Ու նման տղամարդ ինձ պետք չէ։

Չեմ ներում նվերների բացակայությունը իմ ծննդյան օրերին ու ինձ համար կարեւոր մյուս օրերին

Ինձ դուր են գալիս տղամարդիկ, որոնք սիրում են գումար ծախսել իրենց դուր եկող կնոջ վրա։ Ֆինանսական հարցերում ժլատ մարդիկ սովորաբար ամեն ինչում են ժլատ։ Եթե սիրում ես ինչ-որ մեկին՝ ուզում են նրան անընդհատ ուրախացնել՝ այդ թվում նվերներով։ Այն, ինչ կարեւոր է նրա համար, կարեւոր է դառնում նաեւ մեզ համար։ Իսկ եթե այդպես չէ, եթե նա մոռանում է ինձ համար կարեւոր օրերի մասին՝ ուրեմն իմ հեռախոսահամարն էլ կարող է մոռանալ։

Չեմ արդարացնում անհաջողակ ու չկայացած տղամարդկանց

Դա չի նշանակում, որ տղամարդուց ինձ միայն փող է պետք։ Պարզապես 40 տարեկանում կնոջ պահանջներն արդեն նույնը չեն, ինչ 20, 30 տարեկանում, ու եթե տղամարդը մինչեւ այդ տարիք չի կարողացել դասավորել իր կյանքն ու բարեկեցությունը՝ դա չի կարող արդարացում ունենալ։

Չեմ լռում այն մասին, ինչ ինձ դուր չի գալիս

Իհարկե, ես տղամարդուն չեմ հոգնեցնում անվերջ քննադատություններով ու դիտողություններով։ Բայց կան բաներ, որոնց մասին պարտադիր պետք է ասել, քանի որ դիմացինը չի կարող ինքնուրույն կռահել դրանք։ Օրինակ, եթե ես չեմ սիրում մեքենայի արագ ընթացք, ապա չեմ լռում ու վախեցած հետեւում, թե ինչպես է արագաչափը հասնում 120 կմ/ժ-ի։ Ես պարզապես հանգիստ ասում եմ «Խնդրում եմ՝ արագ մի՛ վարիր, ես նյարդայնանում եմ ու վախենում»։

Նյութերը՝ liza.ua-ի



© NEWS.am STYLE