Գեղեցկության սրահ այցելությունից հետո աղջկա թարթիչները թափվել են

18:38   4 սեպտեմբերի, 2017

Աղջիկնե՛ր, ուշադիր կարդացեք սա, նախքան գեղեցկության սրահ գնալն ու թարթիչները երկարացնելը: Ավստրալական Պերտ քաղաքում Emmaculate Beauty սրահի սեփականատեր Էմմա Դանջալը սարսափահար է եղել, երբ իր մոտ է եղել աղետալի վիճակում գտնվող թարթիչներով մի աղջիկ է գնացել:


Կինը Facebook-ի իր էջում լուսանկարներ է հրապարակել ու գրել է.
«Խնդրում եմ, ուսումնասիրեք այս խնդիրը: Աղջկա թարթիչները բորբոքվել ու թափվել են:


Նա ցանկացել է իր տարեդարձի առիթով երկարացնել թարթիչները, եւ ահա արդյունքը: Ինչ-որ մեկը փչացրել է նրա թարթիչները: Ստիպված էի կտրել դրանք:


Այնտեղ, որտեղ երկարացրել են նրա թարթիչները, փչացրել են բնականը, դրանք սարսափելի վիճակում էին: Ուշադրություն դարձրեք սրահների հիգիենային եւ նրանց, ովքեր կատարում են բոլոր գործողությունները»:

Աղբյուրը՝  Daily Mail



© NEWS.am STYLE