Գարիկ Մարտիրոսյանն ու Գարիկ Խառլամովը զվարճալի տեսանյութով հայտնել են Comedy Club-ի նոր սեզոնի մասին

14:45   5 սեպտեմբերի, 2017

Ամառն արդեն անցավ, եւ շուտով մեկնարկում է ռուսական հեռուստատեսության ամենահայտնի շոուներից մեկի՝ Comedy Club-ի նոր սեզոնը:

Գարիկ Մարտիրոսյանի կինը՝ Ժաննա Լեւինան, Instagram-ում նոր սեզոնի անոնսն է հրապարակել:
Հայ շոումենի կինը զվարճալի հոլովակ է հրապարակել, որում Գարիկ Մարտիրոսյանը «հունից հանում է» Գարիկ Խառլամովին:

«Ճի՞շտ է, որ դերասանական վարպետության գագաթնակետն այն է, երբ արտիստը կարող է ցանկացած պահի ծիծաղել»,- Խառլամովին հարցնում է Մարտիրոսյանը:

Публикация от Janna Levina (@jannalevina_martirosyan)


«Իսկ դուք պատրա՞ստ եք Comedy Club-ի նոր սեզոնին»,- տեսանյութը մակագրել է Ժաննա Լեւինան:



© NEWS.am STYLE