Ձեր սխալները հարաբերությունների սկզբում

19:04   23 հոկտեմբերի, 2017

Չլսել տղամարդուն

Երբ ինչ-որ մեկը ձեզ ասում է, որ ինքը վատն է, եսասեր, կնամոլ, վախենում է լուրջ հարաբերություններից, դյուրագրգիռ է ու չար՝ հավատացեք նրան։ Բնազդաբար դուք կարող են նրան պաշտպանել ու արդարացնել, ինքներդ ձեզ համոզելով, որ նա այդպիսին չէ, կամ էլ արդեն այդպիսին չէ։ Բայց եթե տղամարդը ձեզ ասում է, թե ինչպիսին է ինքն ու ինչ է ուզում՝ լսեք նրան։

Ձգտել նվաճել տղամարդուն

Եթե դուք նրան չեք հետաքրքրել, ուրեմն պետք չէ փորձել գրավել նրա ուշադրությունը։ Պետք չէ փոխել սեփական կյանքը կամ տեսքը՝ նրան գրավելու համար։ Դուք հետագայում կհիասթափվեք։

Փոխել ինքներդ ձեզ

Չարժե ձեւացնել, որ դուք սիրում եք նույն բաները, ինչ նա։ Հատկապես վտանգավոր է հնազանդվել այն տղամարդուն, որն ուզում է, որ դուք սիրեք նույն բաները, ինչ ինքը։

«Դու գեղեցիկ կլինեիր, եթե ․․․» կամ «Ես քեզ ավելի շատ կսիրեի, եթե դու․․․» ,- դա զգացմունքային բռնություն է։ Դա չի նշանակում, որ նա ձեր նկատմամբ անտարբեր է։ Եթե նա իրականում ձեզ սիրեր, ապա իր ցանկություններն ավելի նրբանկատորեն կարտահայտեր։

Լինել անվստահ

Եթե ձեր տղամարդուն անհանգստացնում է, որ դուք իրենից բարձր եք, ուժեղ, որ դուք ավելի լավ աշխատանք կամ կրթություն ունեք՝ ապա դա վկայում է նրա անվստահության մասին։ Հնարավոր է, որ նա կփորձել ձեզ ստիպել, որ իջնեք իր մակարդակին, կամ գուցե ավելի ցածր։ Վեճերում նա կսկսի դա օգտագործել ձեր դեմ՝ իբրեւ դուք ձեզ թույլ եք տալիս ինչ-ինչ բաներ նրա նկատմամբ, քանի որ հոգու խորքում զգում եք ձեր գերազանցությունը նրա նկատմամբ։

Չլսել ընկերներն ու ընտանիքին

Եթե ձեր մտերիմները հիացած չեն ձեր ընտրյալով, դա պետք է մտահոգի ձեզ։ Հնարավոր է՝ դուք կուրացած եք զգացմունքներից ու չեք տեսնում այն, ինչ նրանք են տեսնում։

Նյութերը՝ soulpost.ru



© NEWS.am STYLE