Զգուշացեք՝ սփոյլեր. Ջեյմս Բոնդը նոր ֆիլմում ամուսնանում է եւ հեռանում հետախուզությունից

16:27   5 սեպտեմբերի, 2017

Օգոստոսի կեսերին հայտնի դարձավ, որ Դենիել Քրեյգը նորից հանդես է գալու բրիտանացի լրտես Ջեյմս Բոնդի դերում, չնայած մինչ այդ նա բազմիցս էր հայտարարել, որ այլեւս չի խաղալու այդ դերում:


Ըստ Page Six-ի՝ Ջեյմս Բոնդի մասին ֆիլմաշարի նոր ժապավենի վերաբերյալ որոշ մանրամասներ են հայտնի դարձել:

Նոր ֆիլմի պրեմիերան կայանալու է 2019 թվականի նոյեմբերին, սակայն, սյուժեի համաձայն, Բոնդը հեռանում է հետախուզությունից, ամուսնանում ընկերուհու հետ (նրան կարող է մարմնավորել Լեա Սեյդուն), որին հետո առեւանգում են, գերեվարում եւ... սպանում:

Բոնդը վերադառնում է հետախուզություն եւ սկսում է վրեժ լուծել:

Ժապավենն առայժմ անվանում չունի, բայց, հիշեցնենք, սա Բոնդի մասին 25-րդ ֆիլմն է լինելու:



© NEWS.am STYLE