Ոստիկանությունը հրապարակել է ասմունքող Լիանա Զուրաբյանի եւ պետավտոտեսուչների միջեւ վեճի տեսանյութը

15:38   5 սեպտեմբերի, 2017

Ոստիկանությունը հրապարակել է ասմունքող Լիանա Զուրաբյանի եւ պետավտոտեսուչների միջեւ վեճի տեսանյութը: Բանն այն է, որ երեկ Լիանան հարցազրույց էր տվել, որտեղ նշել էր, որ պետավտոտեսուչները կանգնեցրել են իր մեքենան, պահանջել փաստաթղթերը:

Թեեւ Լիանա Զուրաբյանը խոստովանել է, որ տեխզննման կտրոնի ժամկետն անցած է եղել, այնուամենայնիվ, նրան բարկացրել է, որ ոստիկանները հաշվի չեն առել, որ իր մեքենայում երեխա կա եւ որ ինքը հայտնի ասմունքող է:

Այսօր ոստիկանության YouTube-ի ալիքում հրապարակվել է մի տեսանյութ, որն առաջարկում ենք պարզապես դիտել առանց մեկնաբանության:



© NEWS.am STYLE