Երջանիկ հարաբերությունների չորս նշան

21:09   24 հոկտեմբերի, 2017

1. Գրկախառնություններ

Հպվելու զգացողությունը չափազանց կարեւոր է։ Եթե մարդիկ անընդհատ հպվում են իրար, գրկում ու շոյում, հատկապես մի քանի տարվա համատեղ կյանքից հետո, դա ամուր ու երջանիկ հարաբերությունների նշան է։ Չէ՞ որ կիրքը տարիների ընթացքում անցնում է, սեքսը երկրորդական դառնում, սակայն քնքշանքն ու գրկախառնությունները մնում են՝ ցույց տալով փոխադարձ զգացմունքների աստիճանը։

2․ Գաղտնիքների բացակայությունը

Այս կետը կարելի է նաեւ վստահություն անվանել։ Երբ ձեզնից որեւէ մեկը սկսում է իրեն տարօրինակ պահել, մեկուսանալ, երկար ժամանակ անցկացնել սոցցանցերում, հեռախոսը ձեռքին ուրիշ սենյակ գնալ, դա արդեն ոչ թե վստահություն է, այլ կասկածելի գաղտնապահություն։ Ընդ որում, հաճախ այդ պահերին զուգընկերներից մեկը կարող է պարզապես լուծել իր համար կարեւոր ինչ-ինչ խնդիրներ, այլ ոչ թե ինչ-որ մեկին սիրահետել։ Այդ դեպքում արդարացի հարց է ծագում՝ ինչո՞ւ է նա փորձում դա երկրորդ կեսից թաքուն անել։ Չէ՞ որ երջանիկ հարաբերությունների դեպքում մարդիկ միմյանցից գաղտնիքներ չեն ունենում։

3. Տարաձայնությունները երկուսով լուծելը՝ առանց կողմնակի մասնակցության

Երբ հարաբերություններում սկսվում են խնդիրներ՝ դրանք պետք է լուծել բացառապես երկուսով, առանց ընկերների, մտերիմների ու հարազատների մասնակցության։ Չէ՞ որ ցանկացած խնդիր, որն առաջանում է զույգի հարաբերություններում, նրանց երկուսին է վերաբերում, հետեւաբար այն պետք է լուծվի հենց երկուսի ջանքերով ՝ առանց կողմնակի մասնակցության։ Դա ճիշտ ու վստահությամբ լի հարաբերությունների նշան է։ Ձեր բոլոր տարաձանություններն ինքներդ կարգավորեք՝ առանց հանրային քննարկումների կամ միջամտությունների։

4. Պարտականությունների ողջամիտ բաժանում

Հարաբերություններում ճիշտ մոտեցումն այն է, երբ զուգընկերներից յուրաքանչյուրը տնային գործերում զբաղվում է նրանով, ինչի հանդեպ ավելի ընդունակ է, քան մյուս զուգընկերը։ Ոչ ոք չի խոսում ծուլության մասին, որն առհասարակ խանգարում է վեր կենալ բազմոցից ու ինչ-որ բան անել։ Սակայն երբ դուք հստակ գիտեք, որ ձեր պարտականությունները ողջամիտ ձեւով են բաժանված, ոչ ոք ոչ մի ավելորդ գործով չի զբաղվում, ու տան մաքրության կամ ճաշ պատրաստելու ժամանակ ամեն ինչ սահուն է ընթանում։ Այդ դեպքում ոչ ոք այլեւս մյուսից չի նեղանում, ինչը վկայում է հասուն ու երջանիկ հարաբերությունների մասին։

Աղբյուրը՝ Ivona



© NEWS.am STYLE