Քո անցյալի հանդեպ տղամարդու խանդը

22:04   24 հոկտեմբերի, 2017

Պարզի՛ր պատճառը

Հնարավոր է՝ քո ընտրյալի նախկին ընկերուհին նրա հետ անկեղծ չի եղել կամ լուրջ հարցում խաբել է, եւ դա բնականաբար, նրան հոգեկան հարված է հասցրել։ Այս դեպքում նա կարող է կասկածել նաեւ քեզ ոչ թե այն պատճառով, որ չի վստահում, այլ նրա համար խանդն արդեն սովորություն է դարձել։

Եթե դու տղա ընկերներ ունես, ծանոթացրու նրա հետ

Դա հաճախ օգնում է խանդոտ զուգընկերոջը հասկանալ, որ ձեր հարաբերություններին ոչինչ չի սպառնում։
Փորձիր խուսափել այնպիսի իրավիճակներից, որոնք կարող են խանդի պատճառ դառնալ։ Փորձիր անգամ ամենափոքր առիթը չտալ մտածելու, թե դու կարող ես անտարբեր չլինել նախկին ընկերոջդ նկատմամբ կամ, Աստված չանի, դեռ սիրում ես նրան։ Նման կասկածներն, իրոք, կարող են քայքայել ձեր հարաբերությունները։

Բաց խոսիր նրա հետ

Անկեղծ խոստովանիր, որ հոգնել ես անհիմն խանդից, եւ եթե տղամարդը չդադարի քեզ ու իրեն հոգնեցնել, ձեր հարաբերություններին, իրոք, պետք է վերջ դնել։

Քեզ պատկերացրու նրա փոխարեն

Եթե տղամարդու խանդը քո անցյալի նկատմամբ ոչ մի կերպ չի անցնում, դու ինքդ փորձիր մի լավ խանդել նրան։ Զանգահարիր աշխատավայր, հարցուփորձ արա, թե որտեղ է եւ ում հետ։ Դա գործող մեթոդ է հարաբերություններն ամրացնելու կամ գոնե սիրելիին նրա իսկ խելագար պահվածքը ի ցույց դնելու համար։

Աղբյուրը՝ Ivona



© NEWS.am STYLE