11:45 6 սեպտեմբերի, 2017Օրերս Վիկտորիա Բեքհեմը Youtube-ի Victoria Beckham ալիքում սեքսուալ դիմահարդարման վարպետության դաս է ցուցադրել: Դեւիդ Բեքհեմի 43-ամյա կինը կարմիր գորգին ներկայանալուն հարմար դիմահարդարում է ներկայացրել:

Իսկ երեկ Վիկտորիան դիմահարդարել է Լոնդոնի հանրախանութի այցելուներին:

Ըստ The Sun-ի՝ Spice Girls-ի նախկին անդամը հայտնվել է Լոնդոնի կենտրոնում գտնվող Selfridges մոլում եւ Estée Lauder-ի արտադրանքով դիմահարդարել այցելուներին: Այս ապրանքանիշի վերջին հավաքածուն ստեղծվել է հենց Վիկտորիայի հետ համագործակցությամբ:

Լոնդոնի բնակչուհիներին հնարավորություն է ընձեռվել Վիկտորիա Բեքհեմի մոդելները դառնալ, որը ցուցադրել է Estée Lauder-ի նորույթները:

Վիկտորիան ներկայացել է Victoria Beckham-ի նոր՝ գարուն/ամառ 2018 հավաքածուից հագուստով:
