Ջեյմի Ֆոքսին եւ Քեթի Հոլմսին միասին են «բռնացրել»

13:38   6 սեպտեմբերի, 2017

Սա պաշտոնապես հանրությանը ներկայանալ չէ, բայց արդեն նշանակալի երեւույթ է: Ջեյմի Ֆոքսն ու Քեթի Հոլմսը չորս տարի շարունակ տարբեր հարցազրույցներում վստահեցնում էին, որ սիրավեպ չունեն, բայց դերասանին ու Թոմ Քրուզի նախկին կնոջը Մալիբուի լողափին միասին են «բռնացրել»:


Լուրերն այն մասին, որ դերասանները միասին են, տարածվեցին 2013 թվականին՝ Թոմից Քեթիի բաժանվելուց մեկ տարի անց:

Դերասանուհին հերքում էր Ջեյմիի հետ ցանկացած կապ, բայց, հավանաբար, արդեն ժամանակն է:
Տարեկսզբին նույնիսկ լուրեր էին պտտվում, որ սիրահարները նշանվել են: Աստղերը երբեք միասին հանրությանը չեն ներկայացել, պապարացիները չէին կարողանում նույնիսկ նրանց միասին «բռնացնել»:
Մինչեւ երեկ...

Նյութը եւ լուսանկարները՝ TMZ -ի



© NEWS.am STYLE