Սեռական ցանկության խթանիչներ

23:35   24 հոկտեմբերի, 2017

Շոկոլադ

Շոկոլադը խթանում է ուղեղի այն կենտրոնները, որոնք արձագանքում են թմրանյութերին։ Սակայն եթե շատ շոկոլադ ուտեք, այդ արդյունքն իսկական ձախողման կվերածվի։ Ուստի, եթե իրոք ուզում ես ուժեղացնել քո սեռական ընկալիչները կակաոյի միջոցով, ընտրի՛ր սեւ շոկոլադը եւ սահմանափակի դրա քանակությունը մի քանի սալիկով։

Ալկոհոլ

Իհարկե, ալկոհոլը սանձազերծ է դարձնում։ Սակայն դրա չարաշահումը վատ է անդրադառնում առողջության, հատկապես տղամարդկային կարողությունների վրա։ Այնպես որ` երկու հոգու համար սպիտակ գինու մեկ շիշն առավելագույն չափաքանակն է, որը դուք կարող եք ձեզ թույլ տալ սիրո հաճույքներին տրվելուց առաջ։

Ոստրե

Այս ծովամթերքը դարեր շարունակ հզոր աֆրոդոզիակ էր համարվում, մինչեւ 2005 թվականին առնետների վրա ամինաթթուների եւ սեռական ցանկության հորմոնների միջեւ կապն ուսումնասիրող փորձ անցկացրեցին եւ պարզեցին, որ ոստրեների մեծ չափաբաժնից հետո առնետների մոտ անհետացել էր զուգավորվելու ցանկությունը։ Դրա պատճառը ցինկի մեծ քանակությունն է, որը պարունակվում է ոստրեների օրգանիզմում։ Իսկ ցինկը, ինչպես գիտենք, կարգավորում է սեռական հորմոնները։ Քննադատները մինչ օրս կասկածի տակ են դնում «ոստրեի էֆեկտը», սակայն քիչ քանակությամբ այս ծովամթերքը տղամարդու մոտ սեռական կարողությունների լավ արդյունքներ է գրանցում։

Աղբյուրը՝ Woman.ru



© NEWS.am STYLE