Բելլա Հադիդը՝ Նյու Յորքում զբոսնելիս

18:34   6 սեպտեմբերի, 2017

Նորաձեւության աշխարհում Բելլա Հադիդի մոտ ամեն ինչ հրաշալի է: Բելլան քրոջ՝ Ջիջիի հետ մասնակցելու է այս տարի Շանհայում կայանալիք Victoria's Secret Fashion Show-ին:

Բելլան հայտնի ապրանքանիշի ստեղծագործությունները երկրորդ անգամ է ներկայացնելու: Շոուին այս տարի մասնակցելու են նաեւ Լիլի Օլդրիջը, Մարթա Հանթը, Ադրիանա Լիման, Բեհատի Փրինսլուն, Քենդիս Սվեյնփոլը, Էլզա Հոսկը, Ստելլա Մաքսվելը, Մեգան Ուիլյամսը, Եկատերինա Գրիգորեւան, Դանիելա Բրագան, Գրեյս Էլիզաբեթը, Լեյլա Նդան, Բլանկա Պադիյան, Մարիա Բորգեսը եւ այլ մոդելներ:

Բացի այդ՝ մոդելը զարդարել է բրազիլական Vogue-ի սեպտեմբերյան միանգամից երեք համարի շապիկ:

Երեկ ուշ երեկոյան պապարացիները նրան նկատել են Նյու Յորքում զբոսնելիս:

20-ամյա Բելլան ընկերների հետ ընթրիքի է գնացել. ճերմակ զգեստով եւ գեղեցիկ, երկար ոտքերը ցուցադրելով:

 

Աղբյուրը՝ Daily Mail

Լուսանկարները՝ Backgrid-ի



© NEWS.am STYLE