Քիմ Քարդաշյանի ու Քանյե Ուեսթի երրորդ երեխան կծնվի հունվարի վերջին

23:05   6 սեպտեմբերի, 2017

Քիմ Քարդաշյանի ու Քանյե Ուեսթի երրորդ երեխան հունվարի վերջին կծնվի, հայտնում է TMZ-ը։ Երեխային լույս աշխարհ է բերելու փոխնակ մայրը, որին Քանյեն ու Քիմը 45 000 դոլար են վճարել։ Ըստ պայմանագրի՝ կինը իրավունք չունի օգտագործել ոգելից խմիչք, թմրադեղեր կամ ծխախոտ:

«Քանյեն ցանկանում է, որ ինքն ու Քիմը հինգ-վեց երեխա ունենան։ Եթե փոխնակ մայրը հաջողությամբ լույս աշխարհ բերի երրորդ երեխային, Քիմն ու Քանյեն կրկին կօգտվեն փոխնակ մոր ծառայություններից։
Քիմը սկզբում դեմ էր այդ գաղափարին, բայց այժմ համաձայն է Քանյեի հետ։ Նրանք շատ մեծ ընտանիք են ցանկանում։ Քանյեն միշտ երազել է այնպիսի մեծ ընտանիքի մասին, ինչպիսին ունի Քիմը», - նշում է աղբյուրը:

Զույգն արդեն ունի չորս տարեկան դուստր՝ Նորթը, ու մեկ տարեկան որդի՝ Սեյնթը։



© NEWS.am STYLE