Նոր մանրամասներ՝ Քիմ Քարդաշյանի եւ Քանյե Ուեսթի երրորդ երեխայի մասին

10:03   7 սեպտեմբերի, 2017

Երեկ հայտնի դարձավ, որ Քիմ Քարդաշյանի եւ Քանյե Ուեսթի երրորդ երեխան լույս աշխարհ է գալու հունվարի վերջին: Երեխային կրում է փոխնակ մայրը, որին Քանյեն ու Քիմը 45.000 դոլար են վճարել:

Զույգն արդեն երկու երեխա ունի՝ 4-ամյա Նորթն, ու 1 տարեկան Սեյնթը:

«Քիմը, Քանյեն ու ամբողջ ընտանիքը երջանկությունից յոթերորդ երկնքում են: Առողջության հետ կապված խնդիրների եւ դրա հետ կապված մտավախությունների պատճառով Քիմը հասկացավ, որ առանց փոխնակ մոր չեն կարողանա ոչինչ անել:

Քիմն ամիսներ շարունակ փոխնակ մայր էր որոնում, մինչեւ կատարյալ թեկնածու գտավ:

Նա եւ Քանյեն ուզում են, որ ամեն ինչ կատարյալ լինի, եւ որպեսզի երեխան առողջ լինի: Նրանք ոչ մի խնդիր չեն ցանկանում, այդ պատճառով Քիմը մինչեւ ծննդաբերություն անձամբ է հետեւելու փոխնակ մոր դիետային:

Աղջիկը, որը 20 տարեկան է, չի կարող ալկոհոլ օգտագործել եւ ծխել: Եթե երրորդ երեխայի հետ կապված ամեն ինչ նորմալ լինի, Քիմն ու Քանյեն կրկին կօգտվեն փոխնակ մոր ծառայություններից»,- ներքին աղբյուրին է մեջբերում People-ը:



© NEWS.am STYLE