10:32 7 սեպտեմբերի, 2017Վենետիկի կինոփառատոնի կարմիր գորգին հայկական eLSi ապրանքանիշի զգեստներ են հայտնվել: NEWS.am STYLE-ի հետ զրույցում ապրանքանիշի հիմնադիր Լիանա Սարգսյանն ասաց, որ իր հեղինակած զգեստներով կարմիր գորգի վրայով քայլել են դերասանուհի Թիֆանի Բրաուերը, արքայադուստր Էլնա Մարգրեթը եւ բյութի ոլորտի ձեռնարկատեր Անգելա Սայմոնը:

Լիանա Սարգսյանն իր ընկերների հետ

Լիանան՝ Մարիո Բոսելիի հետ
«Կինոփառատոնի շրջանակներում կազմակերպվել էր նորաձեւության ցուցադրություն, որին մասնակցելու համար աշխարհի տարբեր երկրներից յոթ դիզայներ էր ընտրվել, որից մեկն էլ ես էի:


Ժերար Դեպարտյեն եւ Անգելա Սայմոնը՝ eLSi զգեստով
Ընտրությունը կատարել էր նորաձեւության ոլորտի փորձագետ Մարիո Բոսելին: Ցուցադրությունը տեղի է ունեցել Palazzo Contarini Polignac-ում:

Թիֆանի Բրաուերը՝ eLSi զգեստով


Թիֆանին եւ Անգելան
Փակ ցուցադրությանը մասնակցել են կինոփառատոնի մասնակիցները, դերասանների ֆեշըն բայերները (մարդիկ, որոնք զբաղվում են արտիստների ոճով,-խմբ.) եւ Վենետիկի ճանաչված մարդիկ»,- ասաց դիզայները:

Արքայադուստր Էլնա Մարգրեթը

Հենց այդ ցուցադրությունից էլ վերը նշված աստղերն ընտրել են զգեստներ՝ eLSi-ից:
Զրուցեց Շուշան Շատիկյանը
Լուսանկարները՝ Getty Images-ի եւ Լիանա Սարգսյանի ֆեյսբուքյան էջի