82-ամյա Դոնալդ Սազերլենդը պատվավոր «Օսկար» կստանա

13:41   7 սեպտեմբերի, 2017

Հայտնի են պատվավոր «Օսկար»-ի արժանացածների անունները: Ըստ THR-ի՝ արձանիկ կստանա 82-ամյա կանադացի դերասան Դոնալդ Սազերլենդը, որը երկու «Ոսկե գլոբուս» ունի, բայց «Օսկար»՝ ոչ:

Դոնալդ Սազերլենդը հայտնի է «Կողոպուտ իտալական ձեւով», «Լավագույն առաջարկ», «Քաղցած խաղեր» եւ բազմաթիվ այլ ֆիլմերից:


Մրցանակի են արժանացել նաեւ բելգիացի ռեժիսոր Անյես Վարդան («Երջանկություն», «Մեկը երգում է, մյուսը՝ ոչ»), ամերիկացի ռեժիսոր Չարլզ Բերնեթը, որի գործերը նվիրված են աֆրոամերիկյան թեմային, ամերիկացի օպերատոր Օուեն Ռոյզմանը («Ֆրանսիացի կապավորը», «Տուտսի»):



© NEWS.am STYLE