Մանրամասներ են հայտնի դարձել Քիմ Քարդաշյանի եւ Քանյե Ուեսթի երեխայի փոխնակ մոր մասին

13:03   7 սեպտեմբերի, 2017

Անցյալ շաբաթ Թեյլոր Սվիֆթը նոր տեսահոլովակ թողարկեց, որում ակնարկում է Քանյե Ուեսթի հետ կոնֆլիկտի մասին, բայց ո՞վ է հիմա հիշում այդ հոլովակի մասին, երբ մամուլն անդադար գրում է Քանյե Ուեսթի եւ Քիմ Քարդաշյանի երրորդ երեխայի մասին:

Երեկ հայտնի դարձավ, որ զույգի երեխային փոխնակ մայրը լույս աշխարհ կբերի հունվարին:

Տեղեկության հրապարակումից անմիջապես հետո Քիմը լատեքսից սեւ զգեստով եւ պլատինե մազերով Նյու Յորքում մասնակցել է Նորաձեւության շաբաթվա շրջանակում կազմակերպված Թոմ Ֆորդի հավաքածուի ցուցադրությանը:

Մինչ այդ, TMZ-ը մանրամասներ է պարզել Քիմի եւ Քանյեի երրորդ երեխայի փոխնակ մոր մասին: Կնոջ անունը դեռեւս չի հրապարակվում, բայց հաղորդվում է, որ նա շուրջ 22 տարեկան է, աֆրոամերիկացի, արդեն 5 տարի է՝ ամուսնացած է: Նա քոլեջ է ավարտել, աշխատում է, նաեւ երկու որդիների մայր է:

Կինը հրաշալի վիճակում է, հղիությունն առանց բարդությունների է ընթանում:

Բացի այդ՝ նա, ինչպես Քիմը, Դեմոկրատական կուսակցության անդամ է:



© NEWS.am STYLE