Գեւին Օ՛Քոնորը «Մարդասպանների ջոկատի» շարունակությունն է նկարահանում

15:49   7 սեպտեմբերի, 2017

Warner Bros. կինոընկերությունը երկար ժամանակ «Մարդասպանների ջոկատը» ֆիլմի երկրորդ մասին համար ռեժիսոր էր փնտրում: Եվ գտել է:

Ըստ  Entertainment Weekly-ի՝ նոր ռեժիսորը Գեւին Օ՛Քոնորն է, որը Բեն Աֆլեքի հետ մասնակցել է «Հատուցում» ֆիլմի ստեղծման աշխատանքներին: 

Ռեժիսորի եւ կինոստուդիայի միջեւ գործարքն ավարտական փուլում է: Օ՛Քոնորը ոչ միայն ֆիլմի ռեժիսորն է, այլեւ Էնթոնի Տամբակիսի հետ զբաղվելու է սցենարով, որի հետ նա աշխատել է նաեւ «Մարտիկը» ժապավենի վրա:


«Մարդասպանների ջոկատի» առաջին մասը նկարահանել է Դեւիդ Էյրը: Ուիլ Սմիթի, Մարգո Ռոբիի եւ Ջարեդ Լետոյի մասնակցությամբ ֆիլմը համաշխարհային կինովարձույթում 745 մլն դոլար է հավաքել, սակայն արժանացել է լրատվամիջոցների եւ հանդիսատեսի քննադատությանը:

«Մարդասպանների ջոկատը 2»-ի նկարահանումները ծրագրում են սկսել 2018 թվականի սկզբին, սցենարը պատրաստ կլինի առաջիկայում:



© NEWS.am STYLE