Ինչպե՞ս տղամարդուն դուր գալ խոսակցության առաջին րոպեից

22:10   25 հոկտեմբերի, 2017

Դու պետք է կայացած անհատականություն լինես՝ քո համոզմունքներով եւ կենսական առաջնայնություններով։ Սովորիր հիմնավորված հայտնել քո կարծիքն այն հարցերում, որոնցից իսկապես հասկանում ես։ Դա վտոմատ կերպով կստիպի տղամարդուն հարգել քեզ եւ քո կարծիքը։

Սովորիր ունկնդրել, այլ ոչ թե միայն ինֆորմացիա լսել։ Մի՛ ընդհատիր, տղամարդուն մի՛ շեղիր թեմայից, փորձի՛ր նրան հասկանալ։ Անգամ եթե դու շատ հարցերում նրա հետ համաձայն չես, դա միանշանակ դրական կտրամադրի նրան քո նկատմամբ։

Եթե դու վախենում ես հրապարակային ելույթներից եւ ուշադրության կենտրոնում գտնվելուց, պայքարի՛ր դրա դեմ։ Դրա համար բազմաթիվ վարժություններ կան։ Օրինակ, հանգիստ տեղ գտիր, որտեղ քեզ ոչ ոք չի տեսնում, դանդաղ խորը շունչ քաշիր եւ բարձրացիր ոտնաթաթերիդ վրա, իսկ արտաշնչելիս նորից իջիր կրունկների վրա։ Կրկնիր այդ գործողություններն այնքան ժամանակ, մինչեւ լարվածությունն անցնի։

Սթրեսային վիճակում կենտրոնացի՛ր հարցի էության վրա, այլ ոչ թե նրա, թե ինչ տեսք ունես կամ ով ինչ կմտածի։ Ծանոթանալիս պատկերացրու, որ արդեն նվաճել ես նրան։ Կզարմանաս, թե վարքագծի այդ մոդելը ինչպես կարող է իրական հաջողություն ապահովել։

Փորձիր չմտածել, թե ինչ տպավորություն ես հենց հիմա թողնում տղամարդու վրա, այլ ավելի լավ է որակապես գնահատիր նրան՝ որպես զրուցակցի։ Արդյոք նա այդ պարագայում դեռ ձեզ դուր է գալիս, եւ դու ուզում ես արդյոք շարունակել գերել նրան։ Հնարավոր է՝  պատկերը քո ընկալմամբ արդեն փոխվել է։

Աղբյուրը՝ Ivona



© NEWS.am STYLE