Հայտնի է դարձել Քիմ Քարդաշյանի եւ Քանյե Ուեսթի երրորդ երեխայի սեռը

11:34   8 սեպտեմբերի, 2017

Եվ այսպես, արդեն երրորդ օրն է՝ արեւմտյան մամուլն անդադար քննարկում է լուրն այն մասին, որ 2018 թվականի հունվարի վերջին ծնվելու է Քիմ Քարդաշյանի եւ Քանյե Ուեսթի երրորդ երեխան:

Աստղերը փոխնակ մորը 45.000 դոլար են վճարել: Կնոջ անունը դեռեւս չի հրապարակվում, բայց հաղորդվում է, որ նա 22 տարեկան է, աֆրոամերիկուհի, արդեն հինգ տարի ամուսնացած է: Նա քոլեջ է ավարտել, աշխատում է, նաեւ երկու որդիների մայր է:

Իսկ, ահա, TMZ-ը նաեւ պարզել է երեխայի սեռը. նա աղջիկ է: Նա Քիմի ու Քանյեի երկրորդ դուստրը կլինի. զույգն արդեն մեկ դուստր ունի՝ 4-ամյա Նորթը, ինչպես նաեւ որդի՝ Սեյնթը, որը դեկտեմբերին 2 տարեկան կդառնա:

Հավելենք, որ Քիմն ու Քանյեն առայժմ որեւէ պաշտոնական հայտարարություն չեն արել երրորդ երեխայի լույս աշխարհ գալու առիթով:



© NEWS.am STYLE