Ռիհանան Elle-ին տված հարցազրույցում խոսել է կուսությունը կորցնելու մասին

12:09   8 սեպտեմբերի, 2017

Այս օրն ամբողջությամբ կարելի է Ռիհանայի մասին նորություններին նվիրել, քանի որ դրանք շատ-շատ են:
29-ամյա երգչուհին Նյու Յորք է ժամանել՝ Նորաձեւության շաբաթվա միջոցառումներին մասնակցելու համար:

Պապարացիները նրան նկատել են դեռեւս օդանավակայանում:


Ավելի ուշ հայտնի երգչուհուն տեսել են արդեն հյուրանոցից դուրս գալիս:

Ռիհանայի երկրպագուներին ուրախացրել է նաեւ Elle ամսագիրը, որի հոկտեմբերի համարի շապիկին հրապարակվել է երգչուհու լուսանկարը, իսկ էջերում՝ աստղի հետ արտասովոր հարցազրույց: Ինչո՞ւ արտասովոր: Երգչուհուն հարցեր են ուղղել Թայրա Բենքսը, Էմինեմը, շեֆ-խոհարար Էյփրիլ Բլումֆիլդը, Զաք Պոզենը, Ֆարել Ուիլյամսը, Դեւիդ Կոպերֆիլդը եւ այլ հայտնիներ:


Աստղին լուսանկարել է հայտնի լուսանկարիչ Սոլվե Սունդսբոն:
Այսպես. Դեւիդ Կոպերֆիլդն իր ոճով հարց է տվել. «Որտե՞ղից կցանկանայիր անհետանալ եւ այլ տեղում հայտնվել»:

Ռիհանայի պատասխանը փոքր-ինչ անակնկալ է եղել. «Տասը րոպե առաջ այն պահից, երբ կորցրեցի կուսությունս... Ի դեպ, եթե կարող ես դա իրականացնել եւ այնպես անել, որ ես անհետանամ այդ պահին, գործի անցիր»:


«Ե՞րբ ես առաջին անգամ շրթներկ օգտագործել»,- հարցրել է Բենքսը:
«Վաղ տարիքից, ուր էլ գնայի, ինձ ասում էին՝ շրթներկ օգտագործիր: Այնպես որ՝ այն հասցրել է ձանձրացնել ինձ, եւ ես հաճախ եմ առանց շրթներկի դուրս գալիս տնից, դա իմ գաղտնի զենքն է»,- պատմել է Ռիհանան՝ հավելելով, որ ամենախելահեղ բանը, որ երբեւէ արել է հանուն գեղեցկության, իրանակալ հագնելն է եղել:

«Ես այն ամեն օր կհագնեի, եթե կարողանայի ողջ մնալ դրանից հետո»,- կատակել է Ռիհանան:

Լուսանկարները՝ Backgrid-ի, Splash-ի



© NEWS.am STYLE