Սինդի Քրոուֆորդի 16-ամյա դուստրը՝ Calvin Klein-ի ցուցադրությանը

14:06   8 սեպտեմբերի, 2017

Սինդի Քրոուֆորդի 16-ամյա դուստրը՝ Քայա Գերբերը, Նյու Յորքի Նորաձեւության շաբաթվա շրջանակներում առաջին անգամ մասնակցել է ցուցադրության. նա Calvin Klein-ի պոդիումին է հայտնվել:


Ի դեպ, Սինդի Քրոուֆորդը, որը կարող է հպարտանալ դստեր հաջողություններով, 1990-ականներին բազմիցս է բեմ բարձրացել այս ապրանքանիշի համար:


Առաջին շարքերից հավաքածուն դիտելու էին եկել Աննա Վինտուրը, Լյուպիտա Նիոնգոն, Միլի Բրաունը, Բրուք Շիլդսը, Փրիս Ջեքսոնը:


Աննա Վինտուր եւ Լյուպիտա Նիոնգո


Միլի Բրաուն, Բրուք Շիլդս, Փերիս Ջեքսոն


Նյու Յորքի Նորաձեւության շաբաթվա շրջանակում Calvin Klein-ը ներկայացրել է աշուն/ձմեռ 2017-18 հավաքածուն:


Դիզայները ներկայացրել է ամենօրյա հագուստի ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց մոդելներ:



Աղբյուրը՝  Daily Mail
Լուսանկարները՝ REX-ի, Shutterstock-ի



© NEWS.am STYLE