40-ամյա Լուիզա Ներսիսյանը ներկայացել է հարսի զգեստով (ֆոտո)

15:43   8 սեպտեմբերի, 2017

Լուիզա Ներսիսյանն ինտրիգային լուսանկար է հրապարակել Instagram-ում, որտեղ ներկայացել է հարսի զգեստով եւ քողով, իսկ ձեռքին՝ հարսանյաց թեմատիկայով զարդարված բաժակով.

40-ամյա դերասանուհին որեւէ կերպ չի մեկնաբանել լուսանկարը, բայց NEWS.am STYLE-ին հայտնի է դարձել, որ կադրն արվել է նոր հեռուստասերիալի նկարահանման ընթացքում։

Публикация от Luiza Nersisyan (@luizanersisyanofficial)

«Ամուսնացածները». այսպես է կոչվում Հանրային հեռուստաընկերության նոր, կոմեդիկ սերիալը, որում, բացի Լուիզայից, խաղում են նաեւ Ռաֆայել Երանոսյանը, Անի Պետրոսյանը, DJ Սերժոն եւ այլք։

Публикация от Public Television of Armenia (@armpublictv)



© NEWS.am STYLE