Բենեդիկտ Քամբերբեթչը՝ «Հոսանքների պատերազմ» ֆիլմում Թոմաս Էդիսոնի դերում

18:07   8 սեպտեմբերի, 2017

Youtube-ի The Weinstein Company կինոընկերության ալիքում հայտնվել է Current war («Հոսանքների պատերազմը») ժապավենի թրեյլերը՝ Բենեդիկտ Քամբերբեթչի գլխավոր դերակատարմամբ: Բրիտանացի 41-ամյա դերասանը հանդես է եկել Թոմաս Էդիսոնի դերում:

Ժապավենը նվիրված է փոփոխական եւ կայուն հոսանքների օգտագործման համար Ջորջ Վեսթինգհաուզի հետ էդիսոնի պայքարին: Ֆիլմի ռեժիսորը Ալֆոնսո Գոմես-Ռեխոն է, ժապավենը կթողարկվի այս տարվա նոյեմբերին:

Վեսթինգհաուզին մարմնավորել է Մայքլ Շենոնը: Այս հերոսին օգնում է Նիկոլա Թեսլան՝ Նիկոլաս Հոլթի դերակատարմամբ:

Ժապավենում նկարահանվել են նաեւ Թոմ Հոլանդը, Քեթրին Ուոթերսթոնը, Մեթյու Մաքֆեդյենը, Թափենս Միդլթոնը:



© NEWS.am STYLE