Հայկական շոու-բիզնեսի ապագա հարսիկները

12:33   9 սեպտեմբերի, 2017

2017-ի ամառը հարսանքաշատ էր։ Հայկական շոու-բիզնեսի շատ ներկայացուցիչներ՝ երգիչներ, դերասաններ, մարզիկներ ու դիզայներներ, ամուսնացան իրենց ընտրյալների հետ, մյուսներն էլ սպասում են իրենց հերթին։

Եվ այսպես, հայ հայտնիներից ովքեր են նշանադրվել եւ մոտ ապագայում կլքեն ցանկալի հարսանցուների ցանկը՝ հագնելով բաղձալի ճերմակ զգեստը։

Լենա Ղազարյան

«Իմ անունն է», X Factor եւ «Պրեմիերա» նախագծերից հայտնի երգչուհի Լենա Ղազարյանը նշանվել է այս տարվա մայիսին: Նա առայժմ չի ցանկանում խոսել ապագա ամուսնու մասին եւ թե երբ է նախատեսված հարսանիքը։

Արիանա

Բոլորովին վերջերս հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը հայտարարեց իր եւ սիրելիի՝ «Ճամփորդ» շաբաթաթերթի խմբագիր Արիանա Կաոլիի ամուսնության մասին: Նա նաեւ լուսանկար էր հրապարակել ֆեյսբուքի իր պաշտոնական էջում, որից պարզ է դառնում, որ նրանք ամուսնանալու են սեպտեմբերի 30-ին:

Սոնա Աբրահամյան

Հ1-ի հաղորդավարուհի  Սոնա Աբրահամյանն իր ծննդյան օրը՝ օգոստոսի  24-ին, անակնկալ ամուսնության առաջարկություն է ստացել սիրելիից՝ ռեփեր Դավոյից։

Մերի Մակարյան

Համացանցում ամենաքննարկված նշանադրության հերոսուհի Մերի Մակարյանը դեռ պաշտոնապես չի ամուսնացել, թեեւ տեւական ժամանակ է՝ բնակվում է ԱՄՆ-ում՝ սիրելիի տանը։

Դիանա Մալենկո

Հաղորդավարուհին արդեն մեկ տարի է՝ նշանված է: Նա եւ ընտրյալը նշանադրվել են 2016 թվականի սեպտեմբերին՝ Բալիում հանգստի ժամանակ:

Ձյունիկ

 

Instagram-ի ամենագեղեցիկ ու հայտնի հայուհիներից մեկը՝ «Քարե դարդ» սիթքոմի դերասանուհի Ձյունիկ Վարդանյանը ու նրա ընտրյալը՝ Մեսրոպ Խաչատրյանը, նշանվել են այս ամառ։

Աննա Դովլաթյան

Երգչուհի եւ դերասանուհի Աննա Դովլաթյանն ու նրա ընտրյալը՝ դերասան-մոդել Դավիթ Աղաջանյանը, նշանվել են այս օգոստոսին։ Զույգը նշում է, որ պսակադրությունը սարերի հետեւում չէ։



© NEWS.am STYLE