Աշնանային դիետա դդումով

15:37   11 սեպտեմբերի, 2017

Աշնանը հասունանում է շատ համեղ եւ օգտակար բանջարեղեն՝ դդում: Դդումը բազմաթիվ օգտակար նյութեր է պարունակում, դրանք կատարելապես հավասարակշռված են, այդ պատճառով այն համարձակորեն կարող են օգտագործել բոլոր ցանկացողները: Դդումը կալորիաներ չի պարունակում, դրանում մեծ քանակությամբ E վիտամին եւ մանրաթելեր կան, որոնք օգնում են ոչ միայն ազատվել ավելորդ քաշից, այլեւ առողջացնել մաշկն ու մազերը:

Դդմի դիետային կարելի է երկար ժամանակ հետեւել, բայց երկու շաբաթից ավելի խորհուրդ չի տրվում: Այդ ընթացքում կարելի է մինչեւ 9 կգ կորցնել, իսկ արդյունքը երկար կպահպանվի, եթե, իհարկե, դիետայի ավարտից անմիջապես հետո չչարաշահեք շոկոլադը:

Դիետայի ճաշացանկն ընդամենը չորս օրվա համար է, որը պետք է կրկնել ամբողջ երկու շաբաթվա ընթացքում: Դիետայի ընթացքում, նախատեսված մթերքներից բացի, կարելի է խմել կիտրոնով թեյ եւ առանց շաքարավազի սուրճ, բայց՝ չափավոր: Քնելուց առաջ հարկավոր է կանաչ թեյ կամ խոտաբույսերով թուրմ խմել՝ առանց շաքարավազի:

Նախաճաշը նույնն է բոլոր օրերի համար, այդ պատճառով կարելի է այն փոքր-ինչ բազմազան դարձնել՝ ամեն օր տարբեր հյութեր կամ թեյեր օգտագործելով: Նախաճաշին պետք է հում դդումով եւ ստեպղինով աղցան ուտել, կամ ցորենով եւ դդումով շիլա: Շիլան պետք է ջրով պատրաստել:

Մնացյալ ուտեստները՝ չորս օրվա համար.

Առաջին օրը ճաշին կարելի է դդումով ապուր ուտել, ընթրիքին՝ ջեռոցում պատրաստված դդում:

Երկրորդ օրը ճաշին ուտում ենք բանջարեղենով ապուր կամ կաղամբապուր, ինչպես նաեւ շերտավոր խմորով դդումով կարկանդակներ կամ տապակած դդում:

Երրորդ օրը ճաշին կարելի է կոլոլակով եւ դդումով ապուր պատրաստել, իսկ ընթրիքին՝ դդումից աղցան եւ պաքսիմատով արքայախնձոր:

Չորրորդ օրը կարելի է բանջարեղենով ապուր կամ կաղամբապուր՝ ավելացնելով դդում, նաեւ մի քիչ բուլղարական պղպեղ շոգեխաշել: Ընթրիքին կարելի է դդումով, քաղցր պղպեղով, ստեպղինով, դդմիկով եւ նույնիսկ սնկով բանջարեղենային ռագու պատրաստել:

Նման դիետան մթերքի առումով բավական սահմանափակ է, բայց կարող է օրգանիզմին մեծ քանակությամբ անհրաժեշտ օգտակար նյութեր փոխանցել, այդ պատճառով չի հյուծում եւ չի հանգեցնում ուժերի կորստի: Միաժամանակ, կարելի է հիշել դդմի կենսուրախ նարնջագույն գույնի մասին, որը հրաշալի բարձրացնում է տրամադրությունը նույնիսկ ամենամռայլ աշնանային օրերին:

 

Աղբյուրը՝ medvoice.ru



© NEWS.am STYLE