«Գոնե ինչ-որ առումով մակարդակով մոտեցա Հենրիխ Մխիթարյանին». Գարիկ Մարտիրոսյան

10:07   9 սեպտեմբերի, 2017

Սեպտեմբերի 15-ին մեկնարկում է Comedy Club-ի նոր սեզոնը, եւ Գարիկ Մարտիրոսյանը մշտապես Instagram-ի բաժանորդների շրջանում հետաքրքրություն է առաջացնում զվարճալի որեւէ լուսանկարով կամ տեսանյութով: Այս անգամ շոումենը տեսանյութ է հրապարակել, որի գլխավոր հերոսն ինքն է:

Հոլովակում հաղորդվում է, որ պատրաստվում էին Comedy Club բերել Արարատ Քեշյանին, սակայն ТНТ-ի «տրանսֆերի օրենքի» համաձայն՝ ալիքի յուրաքանչյուր ծրագրում ընդամենը մեկ հայ պետք է լինի)))

«Ողջույն բոլորին: Ահա թե ինչու են ինձ այդքան գնահատում ComedyClub-ում։ Ես գոնե ինչ-որ առումով մակարդակով մոտեցա MU-ից Հենրիխ Մխիթարյանին. նա նույնպես այնտեղ միակն է Հայաստանից»,- տեսանյութը մակագրել է Մարտիրոսյանը:

A post shared by Гарик Мартиросян (@martirosian_official) on



© NEWS.am STYLE