Բելլա Հադիդն ու Լիլի Օլդրիջը մասնակցել են Jason Wu-ի ցուցադրությանը

18:02   9 սեպտեմբերի, 2017

Նյու Յորքի Նորաձեւության շաբաթը շարունակվում է, եւ երեկ հայտնի դարձավ, որ Քանյե Ուեսթն այս տարի, ցավոք, չի ներկայացնելու իր նոր հավաքածուն (հայտնի է, որ Քանյե Ուեսթի ցուցադրությունները գրավում են ինչպես մամուլի, այնպես էլ քննադատների ուշադրությունը): Հայտնի ռեփերը, սակայն, ցուցադրություն կկազմակերպի Նորաձեւության շաբաթվա ավարտից հետո:

Իսկ երեկ երեկոյան տեղի է ունեցել Jason Wu-ի գարուն/ամառ 2018 հավաքածուի ցուցադրությունը:

Պոդիում է բարձրացել Բելլա Հադիդը:

Եվ Լիլի Օլդրիջը:

Այլ մոդելներ եւս:

Ցուցադրությանն առաջին շարքերից հետեւել են Ջեյմի Քինգն ու Քեյթ Բոսվորթը:

Դիզայները բեմ է բարձրացել ցուցադրության ավարտին:

 

Աղբյուրը՝ Daily Mail

Լուսանկարները՝ REX-ի, Shutterstock-ի



© NEWS.am STYLE