Քիմ Քարդաշյանն ու Քենդալ Ջեները՝ Daily Front Row's Fashion Media Awards-ին

11:06   9 սեպտեմբերի, 2017

Նյու Յորքի Նորաձեւության շաբաթվա շրջանակում տեղի է ունեցել Daily Front Row's Fashion Media Awards մրցանակաբաշխության արարողությունը:

Four Seasons Hotel-ում կազմակերպված միջոցառմանը մասնակցել է Քենդալ Ջեները: Նա «Տասնամյակի նորաձեւության խորհրդանիշ» մրցանակն է ստացել:

Քենդալին կոչել են «երիտասարդության ոճի վրա ազդող մոդել», ինչպես նաեւ «ոճի խորհրդանիշ, որը նվաճել է լուսանկարիչների, խմբագիրների, պարբերականների եւ ապրանքանիշերի սրտերը»:

Քենդալը միջոցառմանը մասնակցել է ավագ քրոջ՝ Քիմ Քարդաշյանի հետ:

Քիմը քրոջը հետեւել է առաջին շարքից:

21-ամյա մոդելը՝ ստացած մրցանակով

The Keeping Up With The Kardashian's ռեալիթի շոուի աստղը՝ Giambattista Valli-ից զգեստով

Ի դեպ՝ «Տարվա տղամարդ մոդել» է ճանաչվել Ջորդան Բարեթը, իսկ «Տարվա կրեատիվ անձ»՝ հայտնի լուսանկարիչ Մարիո Տեստինոն:

Քիմը՝ Կարին Ռոյթֆելդի, Դաուտցեն Քրեզի եւ Քենդալի հետ

Էշլի Գրեմ

Քայա Գերբերը եղբոր՝ Փրեսլիի հետ (Սինդի Քրոուֆորդի երեխաներն են)

Լիլի Օլդրիջը՝ Alexandre Vauthier-ից զգեստով

Ռոբին Ռայթը դստեր՝ Դիլան Փենի հետ

Նինա Ագդալը՝ Alexander McQueen-ից զգեստով

Ամանդա Սթիլ

Լաիշ Ռիբեյրո

 

 

Աղբյուրը՝ Daily Mail

Լուսանկարները՝ Getty-ի



© NEWS.am STYLE