Քիմ Քարդաշյանը մեկնաբանել է երրորդ երեխա ունենալու մասին լուրը

12:04   9 սեպտեմբերի, 2017

Քիմ Քարդաշյանը Նյու Յորքում է, որտեղ մասնակցում է Նորաձեւության շաբաթվա ցուցադրություններին: Իսկ համացանցում շարունակում են բուռն քննարկել լուրն այն մասի, որ Քանյե Ուեսթն ու 36-ամյա հայուհին երրորդ երեխան են ունենալու՝ դուստր: Փոխնակ մայրը երեխային լույս աշխարհ կբերի հաջորդ տարվա հունվարի վերջին:

Քիմը տեղեկությունը մեկնաբանել է  E! News-ին տված հարցազրույցում:

«Մեզ հաճախ են ինչ-որ բան վերագրում, բայց մենք երբեք ոչինչ չենք հաստատում: Այնպես որ, երբ մենք պատրաստ կլինենք այդ մասին խոսել, կխոսենք: Մարդիկ հետաքրքրասեր են ու կպչուն, եւ շատ բան այնպես չէ, ինչպես թվում է: Այնքան մանրուք կա: Մի խոսքով՝ կարեւոր չէ, ամեն ինչն իր ժամանակն ունի: Մենք առայժմ ոչինչ չենք հաստատում: Բայց կգա ժամանակը, եւ մենք պատրաստ կլինենք ձեզ նորություններ հաղորդել»,- հայտարարել է Քիմը:



© NEWS.am STYLE