Սյուզաննա Մելքոնյանի եւ Էռնա Միրզոյանի հզոր ելույթները՝ «Նոր Ալիք 2017»-ում. հայ երգչուհիները՝ մրցույթի առաջատարներ (տեսանյութ)

11:37   10 սեպտեմբերի, 2017

Երեկ՝ սեպտեմբերի 9-ին, Սոչիում «Նոր Ալիք 2017» երիտասարդ կատարողների մրցույթի առաջին մրցութային օրը Հայաստանը ներկայացնող Սյուզաննա Մելքոնյանը եւ Էռնա Միրզոյանը կատարեցին համաշխարհային հիթեր՝ արժանանալով ժյուրիի հիացմունքին եւ բարձր գնահատականներին:

Էռնա Միրզոյանը ժյուրիի կողմից ստացավ առավելագուն՝ 11 միավորներ, եւ այժմ 121 միավորով մրցույթի առաջին հորիզոնականն է կիսում  Ուզբեկստանի ներկայացուցչի հետ:

Իսկ Սյուզաննան հավաքել է 118 միավոր՝ առայժմ զբաղեցնելով մրցույթի 2-րդ հորիզոնականը:

Հայ երգչուհիների հրաշալի ելույթները ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:

Հիշեցնենք, որ «Նոր Ալիք 2017»-ը մեկնարկել է սեպտեմբերի 8-ին եւ տեւելու է մինչեւ սեպտեմբերի 15-ը: Մրցույթն անցկացվում է Սոչիում:



© NEWS.am STYLE