Ադրիանա Լիման, Իրինա Շեյքը եւ Դիտա ֆոն Թիզը՝ Նյու Յորքում Philip Plein-ի ցուցադրությանը

12:37   11 սեպտեմբերի, 2017

Հանգստյան օրերին Նյու Յորքի Նորաձեւության շաբաթվա շրջանակում բազմաթիվ ցուցադրություններ են կազմակերպվել, մի շարք աստղեր են պոդիումում հայտնվել: Եվ մինչ Քիմ Քարդաշյանը Alexander Wang-ի ցուցադրության ժամանակ հետեւել է քրոջը, Դիտա ֆոն Թիզը Մարտինիի հսկայական գավաթի մեջ պարով բացել է Philip Plein-ի ցուցադրությունը:

Իսկ հետո, ծննդաբերությունից հետո առաջին անգամ, պոդիում է բարձրացել Իրինա Շեյքը (մարտին Իրինան եւ Բրեդլի Կուպերը դուստր ունեցան):

31-ամյա մոդելը, կարծես, կազմվածքի հետ կապված խնդիրներ չունի:

Ռուսաստանցի մոդելին ընկերակցել է 31-ամյա Ադրիանա Լիման:

Ֆիլիպ Փլեյն եւ Իրինա Շեյք

Ադրիանա Լիմա, Ֆիլիպ Փլեյն եւ Իրինա Շեյք

Իրինա Շեյք

Հիշեցնենք, որ Ադրիանա Լիման նոր ընկեր ունի՝ 35-ամյա թուրք գրող Մեթին Հարան: Ադրիանան եւ Մեթինը ծանոթացել են հունիսի սկզբին Թուրքիայում, երբ մոդելն այնտեղ դեֆիլեի է մասնակցել:

 

Աղբյուրը՝ Daily Mail

Լուսանկարները՝ Splash-ի, REX-ի, Shutterstock-ի, PA-ի, Backgrid-ի, AFP-ի



© NEWS.am STYLE