11:31 11 սեպտեմբերի, 2017Երբ առավոտյան ժամը 3-ին, անիծելով աշխարհում ամեն ինչ, NEWS.am STYLE-ի թղթակիցը օդանավակայան է գնում՝ Վիեննա-Երեւան չվերթով ժամանողներին դիմավորելու, հաստատ չի սպասում, որ նույն ժամին կտեսնի հայտնիներից ինչ-որ մեկի, որը, նույնպես հաղթահարելով քունը, իր հյուրերին է դիմավորում:

Այս անգամ մեր խորագրի հյուրը բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամն է, որը նույնպես ինչ-որ մեկին էր սպասում:

Ի պատիվ մարզիկի՝ պետք է նշենք, որ նա աստղային հիվանդությամբ նա չի տառապում: Արթուրը չէր մերժում ոչ ոքի, ով մոտենում էր՝ ինքնագիր վերցնելու կամ չեմպիոնի հետ լուսանկարվելու:

